Անապատացման գործոնները

Ինչ է անապատացումը և որքանով է այն վտանգի տակ դնում ոչ միայն մեր առօրյա կյանքը այլ ամբողջ շրջակա միջավայրին՝ բնություն, կենդանիներ և այլն։ Կրճատ սահմանված՝ անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը բխում է բնական կամ/և մարդկային գործոններից։Բոլորը տեղեկացված չեն, որ այսօր ՀՀ֊ում տարածքի շուրջ 80%-ը ենթարկվում է  տարբեր աստիճանի անապատացման։ Սա երկրի բնապահպանական ամենամեծ խնդիրներից... Continue Reading →

Սևանալճի հիմնախնդիրները

Սևանա լճի էկոհամակարգը սկսել է տուժել ֆիզիկական և հիդրոլոգիական ծանր միջամտություններից։ Ջրի մակարդակի արհեստական իջեցման պատճառով (մինչև 20,2 մ) լճի մորֆոմետրիկ, հիդրոֆիզիկական, հիդրոքիմիական և հիդրոկենսաբանական պարամետրերը մեծ ազդեցություն են ունեցել՝ առաջացնելով. ջրի միջին ջերմաստիճանի բարձրացում (միջինում 2-3°C-ով)։ լճի հիպոլիմնիոնի (ներքևի շերտ) ծավալի զգալի կրճատում, որը սպասվում է մինչև Սևանա լճից գրեթե անհետանալը։ ջրի միջին թափանցիկության... Continue Reading →

Բնական ջրի ռեսուրսները Հայաստանում

Լեռնային ռելիեֆի շնորհիվ, Հայաստանը հարուստ է բնական հանքային և քաղցրահամ ջրերով։ Կան բազմաթիվ գետեր, լճեր, առուներ, ջրվեժներ, ջրամբարներ։ Հայաստանի լեռներում ջրի աղբյուրները արագահոս գետերն ու առուներն են։Մեր երկիրն ունի շուրջ 3 միլիոն բնակչություն, որից մոտ 64%-ը բնակվում է քաղաքային, իսկ մնացածը՝ երկրի գյուղական շրջաններում։ Տարեկան միջին հաշվով 10,2 մլրդ խմ (մ3) ջուր, որից 2,4 մլրդ... Continue Reading →

Ախթալա գետի աղտոտվածություն

Հայաստանի ամենաաղտոտված գետը Ախթալա գետն է, ավելի ճիշտ՝ Ախթալա գետի գետաբերանը (որը թափվում է Դեբեդ գետը): Շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիտորինգի կենտրոնի ղեկավարի խոսքով՝ 2007 թվականից հանրապետությունում ջրի աղտոտվածության մակարդակը որոշվում է 5 բալանոց սանդղակով։ Հայտնի է, որ Հայաստանի գետերի հիմնական աղտոտող նյութը ամոնիումի հիդրատն է։Գետերի աղտոտվածության համար պետք է մեղադրել անպատասխանատու հանքարդյունաբերող ընկերություններին, որոնք... Continue Reading →

Աղբի տեսակավորումը՝ Երևանում

Մեր փոքր ներդրումը շրջակա միջավայրի բարելավման մեջ...  /Նախագիծ/ Նախագծի սահմանում, ընդհանուր բովանդակություն. Վերջերս մեր քաղաքում ավելացան տեսակավորման նոր աղբամաններ, սակայն, ինչպես կարելի է նկատել, դրանց առկայությունը իրենց նպատակին չի ծառայում, քանի որ ժողովուրդը դեռ տեղյակ չէ դրանց գործածմանը և… այդպիսով, որոշեցինք մեր խմբով իրականեցնել մի նախագիծ, որի ընթացքում կուսումնասիրենք և կփորձենք հասարակության մեջ որոշ չափով կարծրացնել աղբի տեսակավորման վերաբերյալ կարևոր խնդրի լուծում հանդիսացող իրենց ներդրումը։  Պատճառներ. Քաղաքում մարդկանց մեծամասնությունը տեսնելով տեսակավորման համար նախատեսված աղբամանները շրջանցում է դրանք, աղբը նետելով մեզ սովոր՝ ամեն տեսակ աղբի համար նախատեսված աղբամաններ։  Խնդիրներ. Մարդկանց կողմից այսպիսի վերաբերմունքի պատճառը միգուցե և չտեղեկացված հասարկությունն է, կամ այն, որ այս խնդիրը ուղղակիորեն անտեսվում է։ Նախագծի իրականացման համար կարևորում ենք մարդկանց այս խնդրի լրջության մասին հաղորդելու առաջնահերթությունը և վերջապես դրանց գործածման խնդիրը։ Ընթացք. Վերոնշյալ կերպով, օգնել հասարակությանը գիտակցման փուլում հասկանալու աղբի տեսակավորման կարևորությունը և այն, թե տվյալ խնդիրը ինչպես է իրենց և իրենց շրջակա միջավայրին առնչվում՝ բացասական կերպով։ Նպատակ, սպասելի արդյունքներ. Փոխել մարդկանց մոտ այս խնդիրի վերաբերյալ անտարբեր մտածելակերպը և ունենալ մեր փոքր ներդրումը շրջակա միջավայրի մաքրման աշխատանքների և աղբի խնդրի լուծման առաջխաղացման մեջ։ Օգնել մարդկանց հասկանալ, որ աղբի տեսակավորումը նպաստում է միջավայրի մաքրության վրա, քանի որ այն ինչ մարդիկ տեսակավորում են՝ թափոնները, դրանք վերամշակվում են և ևս մեկ անգամ գործածման հնարավորություն ձեռք բերում՝ դրանով իսկ չաղտոտելով մեր միջավայրը ավելնորդ թափոններով, որոնք կարելի է տալ ևս մեկ կյանք։  Կազմակերպիչներ. Կարինե Միքայելյան, Արթենի Ջանիկյան, Ելենա Միսակյան, Վիգեն Հովակիմյան, Վռամ Բաբայան, Գևորգ Հովհաննիսյան,  Մասնակիցներ. Ավագ դպրոցի սովորողներ  Ժամկետ. Կարճաժամկետ, շարունակական Ուղղեցույց Ինֆորմացիա հավաքել աղբամանների մասին, դրանք գործածման ու տեսակավորող հասարակության տոկոսային ցուցանիշների։ Աղբի տեսակավորման արդյունքի վերաբերյալ հոլովակ գտնել։Լուրերhttps://youtu.be/wsfE9ab8lg4https://youtu.be/zO3jFKiqmHo  Այնպիսի տեղանքի որոնում, որտեղ կլինեն, թե’ տեսակավորման աղբամաններ, թե’ սովորական, որպեսզի հարցազրույցի համար “հարմար” անձնավորության գտնել՝ հե’նց ընդհանուր աղբի մեջ նետելուց՝ փոխարենը տեսակավորումի։ Հարցազրույցի ընթացքում ներկայացնել մարդուն տեսակավորման աղբամանները և հարցնել, թե ինչու նա չի տեսակավորում աղբը։ Ներկայացնել տեսակավորողների և չտեսակավորողների տոկոսային “տխուր” ցուցանիշներ։ Ցույց տալ հոլովակ, որտեղ երևում է, թե ինչպես է վերամշակվում թափոնները և դրանց 2րդ կյանք տրվում։ բացատրել, թե դա ինչպես է առնչվում հենց իրենց և ինչպիսի արդյունք է արձանագրում ՝ շրջակա միջավայրի և դրա մաքրման վերաբերյալ։ 

Բարելավման քայլեր Ամուլսարի հանքավայրը շահագործելու դեպքում

Ամուլսարի հանքավայրը շատ է քննարկված հայերի կողմից՝ նրա վնասներն ու օգուտները։ Որպեսզի հնարավորինս անվտանք և ձեռնտու գործունեություն ստացվի, պետք է հետևել մի քանի կանոնների։ Առաջնահերթ պետք է ուսումնասիրել և հասկանալ թե որոնք են շահագործման շահերը և վնասը։ Եթե մեծ քանակությամբ հանքանյութ կա, ապա մեծամասնությամբ սա լավ տեղ է։ Սակայն պետք է հաշվի առնել մոտակայքում գտնվող... Continue Reading →

Կենու Արգելավայր

Հայաստանի բոլոր արգելավայրերից առաձնահատուկը ինձ համար Կենու Արգելավայրն է։ Այն ամենախախանդ և մաքուր օդ ունեցող արգելավայրերից մեկն է։ Քանզի այնտեղ մի փոքր արշավանք եմ ունեցել, կպատմեմ հենց այս պուրակի մասին։ Այն գտնվում է Տավուշի մարզում։ Կազմավորվել է 1959 թվականին, Աղավնավանք գյուղի մոտ, Ախնաբաթի եկեղեցու հարևանությամբ։ Այն ստեղծվել է մնացուկային հատապտղային կենու եզակի պուրակի պահպանության նպատակով։... Continue Reading →

Կարմիր գրքում․․․

IUCN-ի վտանգված տեսակների Կարմիր գիրքը աշխարհի ամենաընդգրկուն տեղեկատվական աղբյուրն է կենդանիների և բույսերի տեսակների գլոբալ անհետացման վտանգի մասին: Բաց է բոլորի համար, այն օգտագործվում է կառավարական մարմինների, շահույթ չհետապնդող կազմակերպությունների, ձեռնարկությունների և անհատների կողմից: Ավելի քան 42,100 տեսակների անհետացման վտանգ է սպառնում։ IUCN Red List 13% Թռչուններ21% Սողուններ27% Կաթնասուններ28% Ընտրված խեցգետիններ34% Փշատերևներ36% առագաստների կորալներ37% Շնաձկներ.... Continue Reading →

Մի գողացիր ընդերքս, դարձրու պռոդուկտ։

ՀՀ֊ի Հանքարդյունաբերությունը լինի պետական թե՞ մասնավոր։Մոլիպտեն, պղինձ, ցինկ և ոսկի։ Այս ամենը դուրս է հանվում ընդերքներից մասնավոր կազմակերպությունների կողմից և մատչելիորեն վաճառվում այլ երկրներին, օրինակ Իրանին։ Այսպիսով, այս մասնավոր կազմակերպությունը, որպես օրինակ, վաճառում է այս ամեն 1,000.00 ԱՄՆ դոլարով և միայն 20% հարկ է վճարում պետությանը՝ 200 ԱՄՆ դոլար։ Պետական բյուջեն չի աճում այդքան էլ։... Continue Reading →

Կլիմակայականացումն ու Ազնվացեղ Եղջերուի կլիմայավարժեցումը Հայաստանում

Կլիմայականացումն այն գործընթացն է, որի ընթացքում առանձին օրգանիզմը հարմարվում է իր միջավայրի փոփոխությանը (օրինակ՝ բարձրության, ջերմաստիճանի, խոնավության, ֆոտոժամանակաշրջանի կամ pH-ի փոփոխությանը), ինչը թույլ է տալիս նրան պահպանել առողջությունն ու ֆիթնեսը մի շարք շրջակա միջավայրի պայմաններում: Կլիմայականացումը կարող է տեղի ունենալ, և կարճ ժամանակահատվածում, և երկար։ Այն կարող է տևել միայն ժամերից֊շաբաթներ և նաև օրգանիզմի կյանքի... Continue Reading →

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started