Ձմեռային ճամբարի առաջին շաբաթվա ամփոփում

2022 թվականի ուսումնական շրջանը սկսվեց ձմեռային ճամբարով, որի ծրագիրը նախատեսված է պարգևել սովորղներին զվարթ և հետաքրքիր ժամանակ, խթանել տարատարիք սովորողների հետ շփումը , իրականացնել հետաքրքրաշարժ նախագծեր, խաղալ ինտելեկտուալ խաղեր, դիտել տրատեսակ ֆիլմեր,կատարել , ընթերցանության նախագծեր՝ լի լայնախոհ քննարկումներով։ Սա իմ առաջին ձմեռային ճամբարն է և ունեմ մեծ ակնկալիքներ։ Իմանալով, որ ինձ տրված էր ջոկատ ընտրելու ազատ հնարավորություն, միանշանակ ընտրեցի ընկ. Ռուզաննայի ջոկատը։ Իսպաներենն է իմ ընտրությամբ դասընթացը և լեզվի դասերին ինձ ազատ ու անկաշկանդ եմ զգում , ինչպես նաև սիրված՝ այդ միջավայրում։ Ահա եկել է ժամանակը ՝առաջին շաբաթը ամփոփելու։

Open photo

Այս լուսանկարում մեր թիմը քննարկում է սոցցանցերի ազդեցությունը հասարակության վրա՝«Կյանքը՝ վիրտուալ ցուցամոլություն» թեմայի շրջանակներում։ Յուրաքանչյուրն արտահայտեց իր մտքերն ու կարծիքը։ Սովորեցինք պահպանել “լսիր դիմացինիդ” կանոնը և ընդհանուր համաձայնության եկանք, որ երեխաների գրանցումը սոցցանցեր պետք է հսկված լինի մինչև պատանի ժամանկը։ Հնչեցին կողմ և դեմ կարծիքներ, սակայն բոլորս էլ գտանք և նշեցինք սոցցանցի առավելությունները։

No description available.

Իսկ այս լուսանկարում, մասնակցում ենք համագործաքցային նախագծին անգլերեն լեզվի ուսուցչի՝ ընկեր Նունեի հետ։։ Թեման՝ « Նոր Տարին տարբեր երկրներում»։ Իսպանախոսները՝ այդ թվում նաև ես, ներկայացրեցին իսպանախոս երկրների ամանորյա ավանդույթները։Ունեինք նաև հյուրեր միջին դպրոցից, ովքեր մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին մեր նախագծին։

No description available.

Այստեղ Ես ներկայացնում եմ ուսուցողական խաղ որը սովորեցրեց իմ հասԱյստեղ ես ներկայացնում եմ ուսուցողական խաղ, որի շնորհիվ շատերը ծանոթացան իսպանախոս երկրների ամանորյա ավանդույթներին։ Նաև ներկայացրեցի մի ուրիշ նախագիծ անգլերենով՝ Նոր Տարին Ռումինիայում։ Հ՚տաքրքիր էր ուսումնասիրել այս երկիրը և կիսվել իմ գիտելիքներով, քանի որ ապրել եմ այնտեղ մի քանի տարի և ունեցել եմ հնարավորություն ծանոթանալ իրենց ազգի սովորույթներին։

Այս նախագծային հանդիպումից հետո, ընթերցեցինք “Ինքնասպահ տղան” ստեղծագործությունը և ունեցանք քննարկում ընկ,Հասմիկի հետ։

No description available.

Չորեքշաբթին անցկացրեցինք սահադաշտում։ Քանի որ սա իմ ամենասիրած ձմեռային սպորտաձևն է, այդ օրը դարձավ ավելի յուրահատուկ, որովհետև կարողացա սահել և կիսել այդ հիշողությունները իմ ընկերների հետ։

No description available.

Ահա իմ ջոկատը․․․․․

Open photo

Նաև ընթերցել ենք մեր հասկակից սեբաստացիների ստեղծագործությունները։ Փորձում էինք մեզ դնել իրենց իրավիճակի մեջ, հասկանալ իմաստը և գուշակել, թե ովքեր էին այդ գրվածքների հեղինակները։ Քննարկեցինք այդ ստեղծագործությունների թեմաները և ընտրեցինք լավագույնը։ Ինձ համար, երեքն էլ շատ յուրահատուկ էին և լավագույնն ընտրելը դժվար էր։«Կարծես մի բուռ մնացած լինես»ստեղծագործությունը շատ հոգեհարազտ ու արդիական էր։

Մի հետաքրքիր թեժ բանավեճ էլ ենք անցկացրել “Մահապատիժը պետք է օրինական լինի թե ոչ” թեմայի շուրջ։ Իմ կողմ ընտրելն ակնհայտ էր, քանի որ ես կարծում եմ, որ ոչ մեկ չունի ուրիշի կյանք խլելու իրավունք, ինչքան էլ արժանի լինի դրան հանցագործը։ Այդպիսով ես դեմ էի մահապատժին։

No description available.

Շաբաթվա վերջին իրադարձությունը ավագ դպրոցի նոր խոհանոցի երկար սպասված բացումն էր։ Համեղ հյուրասիրությունով և ֆոլկ բենդի կատարումով նշեցինք բացումը և վայելեցինք այդտեղի միջավայրը։

Leave a comment

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started