Պատմության ընտրության դասընթացի 2022-2023 ուսումնական առաջին շրջանի ամփոփում։

Արդեն երկրորդ տարին է, ինչ ես «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի մասնակից սովորող եմ։ Պետք է խոստովանեմ, որ հետաքրքրությունս և ոգևորությունս չի պակասել ընդհանրապես։ Ընտրությամբ դասընթացը մեծ հնարավորություն է տալիս ճանաչել այս ոլորտում փորձառու, հետաքրքիր տեսակետներ ունեցող մասնագետների, մասնակցել քննարկումների, գիտաժողովների և արտագնա պարապմունքերի։ 

Ուսումնական առաջին շրջանի ծրագիր․

Ուսումնական տարվա սկզբում ՀՀ Անկախության օրվա առթիվ ունեցանք շատ հետաքրքիր հանդիպում մի շատ կարևոր մարդու և գործչի՝ Արամ Մանուկյանի հետ։ Ահա հանդիպման իմ պատումը․

Հանդիպում պետական գործիչ Արամ Մանուկյանի հետ

Իսկ որպես նախապատրաստական աշխատանք ուսումնասիրել եմ ՀՀ Անկախության հռչակագիրը։

Արտագնա պարապմունքներից ամենատպավորիչը  «Կարմիր բլուր» հնավայրի  պեղումներին մասնակից լինելն էր։ Այդ օրը ես առաջին անգամ զգացի իրական, կենդանի պատմությունը։

Նոյեմբերին կենտրոնացած էինք Սիրադեղյանական օրերի շուրջ, որի շրջանակում ուսումնասիրել եմ Վանո Սիրադեղյանի  «Վերջի սկիզբը» ժողովածուն։ Սիրադեղյանին նվիրված, որպես հասարակական և քաղաքական գործիչ, ունեցանք բազում հանդիպումներ, քննարկումներ, որոնք ամփոփեցինք կլոր սեղանով։

Հաջորդ հետաքրքիր և կարևոր հյուրը մեզ համար փիլիսոփա Աշոտ Ոսկանյանն էր։ Քննարկեցինք «Պատմություն և արդիականություն․Կիլիկյան արտաքին քաղաքականության դասերը» թեման։ Նա շատ տպավորիչ և յուրահատուկ աշխարհայացք ուներ, որը գրավեց մեր՝ սովորողներիս ուշադրությունը և հետաքրքրությունը։

Վերջերս ունեցանք մեկ այլ արտագնա պարապմունք Հայաստանի Պատմության թանգարանում, որը նույնպես շատ տպավորիչ էր և ամրապնդեց մեր գիտելիքները Հայաստանի պատմության մասին։ Ահա հետաքրքիր օրվա պատումը՝ Մենք պատմության թանգարում։

Ընդհանուր առմամբ շատ հագեցած ուսումնական շրջան էր, իսկ հաջորդ ուսումնական շրջանից ունեմ նույնպիսի սպասելիքներ․․․

Leave a comment

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started